Քաղավիացիայում բարձիթողի վիճակը շարունակվում է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ան նուռ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանը

Խոսեցինք Քաղավիացիայում ստեղծված վիճակից։ Ինչու այդ կառույցը հայտնվեց Եվրամիության սև ցուցակում և կառույցից հմուտ կադրերի արտահոսք եղավ։ Ըստ էության, այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ամբողջությամբ կազմաքանդված է և ոլորտը կարգավորող գործընթացներում զրո մասնակցություն է ունենում։ Դիտավորությո՞ւն էր արդյոք ՔԱԿ-ը քանդելը և մասնագետներին անգործ թողնելը, թե տգիտության, անփորձության, մեծամտության հետևանք, քանի որ ակնհայտ է՝ հետևողականորեն ամեն ինչ արվել է քաղավիացիայի դերն ու նշանակությունը զրոյացնելու և այն վերականգնելու հնարավորությունները նվազեցնելու համար։

Անդրադարձանք նաև այդ ոլորտում ներդրումային ծրագրերին խոչընդոտելու կամ գոնե ապիկար գործունեության հետևանքով ներդրողներին խրտնեցնելու՝ կառավարության գործելաոճի մասին։

«Օդային հաղորդակցության» միջպետական համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Սիրիայի քաղավիացիոն կոմիտեների միջև երկար բանակցություններից հետո փակուղում է: Սիրիահայ գործարարները 2016-ից նախատեսում են իրականացնել Երևան-Դամասկոս չվերթը: Ծրագիրը, սակայն, մինչև այժմ չեն կարողանում կյանքի կոչել: Որո՞նք են պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում