Ձեր հնչեցրած մտքերը մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա ակադեմիական ռասիզմի. Գևորգ Գորգիսյանը Վահրամ Դումանյանին (տեսանյութ)

Երբ գրված է՝ ԵՊՀ-ը բացառիկ հաստատություն է, Ձեր հնչեցրած բոլոր մտքերը և հիմնավորման մեջ գրվածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա ակադեմիական ռասիզմի, սա ուղղակի անթույլատրելի է: Այս մասին Ազգային ժողովում ասաց Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը ներկայացնում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ բոլոր պետական բուհերի համար պարտավոր են ապահովել նույն պայմանները, նախագծում կրթության և գիտության մասին են խոսում, բայց բարձրագույն կրթության և գիտության կապը չի երևում, և հետարքրքվեց, թե այս փոփոխության մեթոդը նպաստելո՞ւ է արդյոք գիտության զարգացմանը:

«Պարո՛ն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության և հարգալից արտահայտչաձևեր ընտրել։ Ինձ պետք չէ հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել, որ ես ԵՊՀ ներկայացուցիչը չեմ, նախարարն եմ»,-ասաց նախարարը և կոչ արեց բովանդակային կերպով հնչեցնել հարցերը և գալ պրոֆեսիոնալ դաշտ:

Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նպատակն է բուհական ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը և բուհերի ինքնավարությունը: Նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից: Առաջարկվում է նաև ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ:

Մանրամասները՝ տեսանյութում