Պողոսյան Վահրամ, մի հատ էլ կարդա այս տողերը, որ քո ղեկավարն է ասել․ Գեղամ Պետրոսյան

Պողոսյան Վահրամ, մի հատ էլ կարդա այս տողերը, որ քո ղեկավարն է ասել։ Մի քանի անգամ կարդա ու հատկապես վերջի մասը ….

«Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։

Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ։

Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։