Ադրբեջանը պղծում է մեր սրբավայրերը, խեղում մշակութային արժեքները, որոշ գործիչներ ասում են՝ մի վախեցեք (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում   պատգամավոր Գոռ Գևորգյանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշեց. «Աղետալի պատերազմի ավարտից անցել է գրեթե երեք ամիս, թե՛ Կառավարությունը, թե՛ խորհրդարանը չեն կարողանում հանրությանը այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու հակաճգնաժամային որևէ ծրագիր ներկայացնել»:

Պատգամավորը հավելեց նաև, որ մեր պետականության ներկան խեղվել է, ապագան՝ անորոշությունների մատնվել․ «Ադրբեջանը հայատյաց լայնածավալ քարոզը տասնապատիկ ուժով շարունակում է, մեր գերիների հարցը շարունակում է անորոշ մնալ, Ադրբեջանը պղծում է մեր սրբավայրերը, խեղում է պատմամշակութային արժեքները, իսկ որոշ գործիչներ ասում են՝ մի վախեցեք, պետք է շարժվենք առաջ», և դիմելով իմքայլականներին նշեց՝ ուր ենք գնում սենց, որն է հանգրվանը:

Մանրամասները՝ տեսանյութում