Ադրբեջանի ղեկավարը այցելում է Արցախի օկուպացված տարածք Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝  նշեց. «Կառավարության անդամներից մեկն է միայն գնացել Արցախի Հանրապետություն վերջին շրջանում: Վարչապետը չի այցելում Ստեփանակերտ տեսնելու համար ինչ է կատարվում այնտեղ: Ադրբեջանի հանրապետության ղեկավարը այցելում է Շուշի՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածք Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում: Երեք ամիս է անցել ՀՀ ֆինանսավորմամբ մեկ հատ տուն չի կառուցվել Արցախում»: Պատգամավորը, դիմելով իմքայլականներին,  հավելեց, որ անընդունելի է նման վարքագիծը և պետք է օր առաջ իշխանության ներկայացուցիչները վերանայեն իրենց վերաբերմունքը Արցախի Հանրապետության նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում