Պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի սանկցիաններ, որն ուզում է երկրի գլխավոր և հիմնական Ֆեյքը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ ելույթով և նշեց. «Այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների  թիվը, որովհետև բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի վնգստացող դատավորները լինել»:

Պատգամավորը հավելեց նաև, որ ՀՀ քաղաքացիները արտագաղթում են երկրից. «Այսօր մարդիկ տնով-տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են Հայրենիքը, և փոխանակ մենք հիմա այնտեղ լինեինք և փորձեինք հասկանալ ինչու են լքում, ինչ կարող ենք անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք ինչպես ավելացնել Նիկոլ Փաշինյանի համար վնգստացող դատավորների թիվը, որովհետև պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիանները, որը ուզում է երկրի գլխավոր և հիմնական Ֆեյքը»:

Մանրամասները՝ տեսանյութում