Դատարանը Նավալնուն դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Իվ Ռոշեյի գործով չեղարկել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ պայմանական ազատազրկումը՝ փոխարինելով այն իրականով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման:

«Չնայած նրա հետ ձեռնարկված կանխարգելիչ գործողություններին՝ Նավալնին բազմիցս խախտել է ստուգման համար ներկայանալու ժամկետները: Դատարանը կարծում է, որ Քրեակատարողական դաշնային ծառայության առաջարկը ենթակա է բավարարման»,- ասվում է դատավճռում: