Մոսկվան ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ Պետքարտուղարությունից և Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունից պահանջել է դադարեցնել միջամտությունը ՌԴ ներքին գործերին:

«Պահանջում ենք դադարեցնել միջամտությունն ինքնիշխան պետությունների ներքին գործերին և հիշեցնում ենք պատասխանատվության մասին»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Այդպես ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունն արձագանքել ամերիկյան կողմի հայտարարությանն՝ ի պաշտպանություն ՌԴ-ում անցկացվող անօրինական ցույցերին:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «օրենքի խախտմանն աջակցելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեր կողմից ևս մեկ անգամ հաստատում է Վաշինգտոնի անդրկուլիսյան դերակատարությունը»:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Նման ցույցեր անցկացվել էին նաև հունվարի 23-ին: