Մոսկվան ու Թեհրանը պարտավոր են ոչնչացնել «ազերխուժանը»

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին լուրջ ու բարդ խնդիրներ են սպասում: Բաքու, Մոսկվա, Երևան, Վրաստան, Թուրքիա, Նախիջևան. դժվարագույն դիվանագիտական ​​շրջագայություն, խնդիրները տարբեր են, տերմինաբանությունը՝ նույնպես: Բայց Իրանը կրկին գնում է բանակցությունների ուղով, որի իմաստը տարածաշրջանային քաղաքականությունն է: Զարիֆը Բաքու էր ժամանել կիրակի ուշ երեկոյան՝ հունվարի 24-ին, այնուհետև մեկնել էր Մոսկվա`տարածաշրջանային ուղևորության երկրորդ փուլում բանակցելու Ռուսաստանի պաշտոնյաների հետ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հունվարի 25-ի՝ Զարիֆի այցի նախօրեին, հայտարարության մեջ հիշատակել է Իրանի արտգործնախարարի Մոսկվա կատարած ուղևորությունը և շեշտել Թեհրանի և Մոսկվայի միջև շարունակվող համագործակցությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները (Զարիֆը և Լավրովը) հանդիպելու են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր քննարկելու համար, և որ հանդիպումը կլինի երկու երկրների միջև տարածաշրջանային բանակցությունների շարունակություն, որոնք վերջին անգամ անց են կացվել 2020 թ. նոյեմբերի 24-ին՝ հեռախոսով: Քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ղարաբաղը (Արցախ), Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագիրը (JCPOA), Սիրիան, Աֆղանստանը, Պարսից ծոցում առկա պայմանները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թեհրանի և Մոսկվայի միջև քաղաքական բանակցություններն ակտիվացել են, և երկու երկրների նախագահները անցած տարի 4 անգամ հեռախոսով են խոսել՝ ավելացնելով, որ Իրանի և Ռուսաստանի այլ պաշտոնատար անձինք նույնպես մշտական ​​կապի մեջ են: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք պատրաստ են ընդլայնել երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները, ինչը բարենպաստ է տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության համար: Այնուհետև ասվել է, որ Սիրիայի հարցում Թեհրանի և Մոսկվայի դիրքորոշումները հիմնականում նման են միմյանց, և նրանք նաև պահպանել են համագործակցությունը Աստանայում ընթացող բանակցությունների շրջանակներում՝ սիրիական խնդիրը լիարժեք լուծելու համար:

Եվ ահա հունվարի 26-ին, արդեն ընդունելով իր իրանցի գործընկերոջը՝ նախարար Լավրովը, բացելով բանակցությունները, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են խորացնել երկխոսությունը Արցախի շուրջ: «Հաշվի առնելով տարածաշրջանում մեր երկրների դերը՝ մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարող ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո», – ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը: Զարիֆի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում արդեն Լավրովն ընդգծել է. «Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մենք հատուկ ուշադրությամբ քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերը, որոնք հնարավորություն ընձեռեցին անցած տարվա նոյեմբերի 9-ին լիակատար հրադադարի հասնելու համար»: Նա հաղորդել է, որ իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, որտեղ «խոսքը Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային և այլ կապերի ապաարգելափակման գործով համագործակցության մասին է՝ տարածաշրջանների երկրների և նրանց բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ»: «Համոզված ենք, որ այս աշխատանքը հնարավորություն կտա վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները արդար հիմքի վրա` ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների և, իհարկե, նրանց բոլոր հարևանների շահերի»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Մոհամադ Ջավադ Զարիֆն իր հերթին ասել է. «Այսօր մենք նոր շրջան ենք մտնում և հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարաձայնությունները կվերածվեն փոխգործակցության ու համագործակցության, և տարածաշրջանային համագործակցության հիման վրա կկարողանանք բացել բոլոր ուղիները, որոնք փակ էին 30 տարվա ընթացքում և տնտեսական առաջընթաց գրանցել ողջ տարածաշրջանում»:

Ինչպես կարելի է նկատել, Իրանի արտգործնախարարը շրջանցել է Արցախյան հիմնախնդրի «մնացած քաղաքական ասպեկտների» հարցը: Բայց չգիտես ինչու՝ նա շնորհավորել է Սերգեյ Լավրովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հակամարտության ավարտի կապակցությամբ: Պարոն Զարիֆը, Իրանի ղեկավարները, և հենց Պուտինը անցած տարվա վերջին հրապարակավ հայտարարել են. «Խնդիրը կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ»: Իսկ նախարար Լավրովը 2020թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, ընդհանուր առմամբ խոստովանել է, որ ոչ ոք այժմ չի որոշում հակամարտության քաղաքական մասը, որ Արցախի կարգավիճակը դիտավորյալ նշված չի եղել երեք առաջնորդների (այսինքն՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի) հայտարարություններում, և որ հարցը «ապագայում» լուծելու են Հայաստանը և «Ապշերոնյան խանությունը», ինչպես նաև «ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Եվ ահա, ցավոք, Լավրովը սերտորեն կապել է «Հարավային Կովկասի տնտեսական, տրանսպորտային և բոլոր մյուս կապերի» ապաշրջափակման հարցը քաղաքական բաղադրիչի կարգավորման հետ: Մենք կշարունակենք այս խոսակցությունը, բայց ավելի ուշ: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ը և ՌԴ առաջատար քաղաքական գործիչները այժմ պարզապես պարտավոր են բացել բոլոր փակագծերը և պատասխանել. ինչպե՞ս է զուտ ազգամիջյան և քաղաքական խնդիրը, այդ թվում՝ Արցախի հայության կյանքի և անվտանգության գերակա խնդիրը, կապված տնտեսության և հաղորդակցության խնդիրների հետ: «Մթության մեջ խաղալու» ժամանակն անցել է. հայ ժողովուրդը պարտավոր չէ կապել երեք տարբեր ասպեկտներ, մանավանդ ժամանակն է, որ Ռուսաստանը և Իրանը վերջ դնեն կովկասյան թաթարների անարժեք ու թշվառ կեղծ պետականությանը: Չկա «Ապշերոնյան խանությունը»՝ չկան խնդիրներ և պատերազմներ:

Հունվարի 27-ին Զարիֆն արդեն բանակցություններ էր վարում Երևանում: Իրանի դեսպանատունը ուշադիր և քրտնաջան պատրաստում էր այս այցը: Իսկ իրանցի դիվանագետները պատրաստվում էին շատ լուրջ, մանրակրկիտ: Առայժմ դժվարանում ենք գնահատել. ինչի՞ մասին կարող էր ընդհանրապես խոսել Զարիֆը Երևանում, հաշվի առնելով, որ նա Հայաստան էր եկել Բաքու և Մոսկվա կատարած այցերից հետո: Բայց, դատելով որոշ փաստերից, իրավիճակն առավել քան բարդ է: Եթե ​​Զարիֆը Երևանում ասաց, որ Իրանի համար «կարմիր գիծը» Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, ապա կարելի է ենթադրել, որ «ինչ-որ մեկը» արդեն իր օրակարգում է դրել Հայաստանը որպես այդպիսին վերացնելու հարցը: Քանի որ թուրքերին նույնիսկ մեկ հայկական գյուղի «նվիրատվությունն» արդեն Հայաստան չէ, դա նշանակում է, որ  Հայաստան այլևս գոյություն չունի: Զարիֆի հետ բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը փորձեց անհապաղ բանակցություններ վարել Լավրովի հետ: Մենք հարկ չենք գտնում կրկնօրինակել թուրք Կոկոլ Փաշինօղլու կառավարության պաշտոնական աղբյուրների զեկույցները: Բայց նշենք. Այվազյանը, ըստ ամենայնի, Զարիֆից ինչ-որ մի բան է լսել, որը անհրաժեշտ է համարել անմիջապես քննարկել Լավրովի հետ…

Սերգեյ Շաքարյանց