Հիշողություններ Արամ Մանուկյանի հիշատակի առթիվ

Թաթուլ Հակոբյանն անդրադարձել է Արամ Մանուկյանի 1919 թ․ մահվանն  և հուղարկավորությանը։ Մուշեղ Եկմալյանին հետաքրքրեց, թե որտեղ է գտնվում Արամ Մանուկյանի գերեզմանը։ Ես էլ ներկայացրեցի այսօրվա գերեզմանի և գերեզմանաքարի պատմությունը։ Եվ որոշեցի սույն մեկնաբանությունը առավել հանրային դարձնել։

Թաղված է եղել այսօրվա Կամոյի դպրոցի շրջակայքում։ Երբ այդ գերեզմանը քանդելիս են եղել, մի քանի վանեցիներ Արամ Մանուկյանի աճյունը տեղափոխել են Թոխմախի գերեզմանատուն։ 70-ականներին մի քանի գործիչներ՝ Վոլոդյա Մխիթարյանը, Վազգեն Մանուկյանը հանգանակություն կազմակերպեցին, գերեզմանաքար-խաչքար տեղադրելու Արամ Մանուկյանի գերեզմանին։ Հիշում եմ, ես էլ ուսանող էի, գաղտնի իմ համախոհներին առաջարկեցի, և երբ ուսանողական թոշակ ստացանք, ես ու Մայիսը մասնակցեցինք հանգանակությանը։ Հետագայում, Սովետի ժամանակ Արամ Մանուկյանի գերեզմանը դառել էր ուխտատեղի անկախության կողմնակիցների համար։ Այցելում էինք մայիսի 28-ին, հունվարի 29-ին։ Երբ 1989թ․ հունվարի 28-ին ազատվեցի բանտից, հաջորդ օրն իսկ այցելեցի Արամ Մանուկյանի գերեզմանին։ 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից