ՄԱԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ ԱՀԿ-ը հնարավորինս շուտ կհաստատի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ակնկալում է հնարավորինս արագ հավատարմագրել ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութը: «Ես գիտեմ, որ այս պահին կան շփումներ ԱՀԿ-ի և Ռուսաստանի իշխանությունների միջև, հուսով եմ, որ այդ շփումները կհանգեցնեն այն փաստի, որ ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ կճանաչվի կամ կվավերացվի ԱՀԿ-ի կողմից»,- ասել է նա ՏԱՍՍ-ի բացառիկ հարցազրույցում:

«Մենք հավատում ենք, որ ռուսական պատվաստանյութը կարող է շատ կարևոր դեր ունենալ կորոնավիրուսի համաճարակի դեմ այս պայքարում,- նշել է Գուտերեշը: – Այն կարող է օգտագործվել ՄԱԿ-ի առաքելությունների առավել խոցելի տարածքներում, որտեղ մեզ պատվաստանյութեր են պետք և աշխատակիցների, և տեղական բնակչության համար, որոնց մենք աջակցում ենք խաղաղապահ գործողությունների ընթացքում»:

Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի համար միակ պայմանն այն է, որ իրենք կարող են օգտագործել միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերը: «Ես գիտեմ, որ այս պահին կան շփումներ Ռուսաստանի իշխանությունների և ԱՀԿ-ի միջև, հուսով եմ, որ այդ շփումները կհանգեցնեն այն փաստի, որ ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ կճանաչվի կամ կվավերացվի ԱՀԿ-ի կողմից»,- ասել է նա:

Անցած տարի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամությունը անվճար տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին: