Մասնակցելու ենք և կրելու ենք․ Քոչարյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Այսօրվա հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա մասնավորապես նշեց.

«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես միանշանակ մասնակցելու եմ: Եթե նույնիսկ իշխանությունը ինքը կազմակերպի ընտրություններ, ես չեմ կարծում, որ չմասնակցելը ճիշտ է»:

Քոչարյանը վստահեցրեց, որ ժողովրդին իշխանությունների հետ միայն թողելը ճիշտ չէ:

«Պայքարելու ենք և հաղթելու ենք»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ