Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ պատգամավոր Միլոնովի հայտարարությունների համար

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ռուս դիվանագետներից մեկը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Միլոնովի՝ ադրբեջանցիների և Արցախի մասին հնչեցրած արտահայտությունների համար: Առայժմ հայտնի չէ, թե հատկապես որ արտահայտությունների համար է ռուս դիվանագետը կանչվել: