Արտահերթ նիստով ուժը կորցրած ճանաչեք «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, աղջիկներ և տղաներ

Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու փաստը լավագույն ապացույցն է այն բանի, որ այս իշխանությունները սրբազան պատգամի պես են պահում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունության, հանրային ծառայության արդյունավետության և հանրային ծառայողի արհեստավարժության սկզբունքները։

Արտահերթ նիստով ուժը կորցրած ճանաչեք «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը աղջիկներ և տղաներ, դա լավագույն քայլը կլինի, որով ձեր հարգանքը կմատուցեք 1928 թվականի փետրվարի 20-ի՝ դիվանագիտական պաշտոնյաների մասին Հավանայի կոնվենցիային։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից