Երբ լսում ենք Պարգև Սրբազանի մասին, բոլորիս մտքում Ազատ ու Անկախ Արցախն է գալիս

Երբ լսում ենք Պարգև Սրբազանի մասին, բոլորիս մտքում Ազատ ու Անկախ Արցախն է  գալիս։

Մարդ, ով դարձել է բոլորիս համար Արցախի խորհրդանիշը։

Այսօր տեղեկացա, որ Պարգև Սրբազանը ստացել է նոր նշանակում Վեհափառ Հայրապետի կողմից և տեղափոխվել է Հայաստան։ Անմիջապես զանգեցի և խոսեցի իր հետ։ Իր մոտ ամեն ինչ կարգին է, բայց ելնելով առողջական խնդիրներից, նա ճիշտ է համարել տեղափոխվել Հայաստան։

Պարգև Սրբազան, ես շնորհակալ եմ ձեզ… Շնորհակալ եմ, որ տասնամյակներ շարունակ սեր էիք սերմանում բոլորի մեջ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ բախտ եմ ունեցել Ձեր հետ բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ ունենալ և շատ ու շատ բաներ սովորել Ձեզանից։

Շնորհակալ եմ, որ Դուք կաք…

Դուք միշտ լինելու եք ինձ համար Ազատ ու Անկախ Արցախի խորհրդանիշ։

Հ.Գ. Միայն ի՞նձ մոտ է աչքերը լցվում «Ազատ ու Անկախ Արցախ» բառերը գրելիս։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից