Դեռ կա՞ մարդ, ով կարծում է այս թուրքական պրոյեկտ-իշխանությունը զբաղվելու է մեր գերիների հարցով․ Գևորգ Գևորգյան

Ռուսական կողմն հայտարարում է, որ մեր գերիների ցուցակն առ այսօր ճշգրտված և վերջնական ներկայացված չէ, իսկ Աժ թրքամետները դեմ են քվեարկում անհետ կորածների, գերիների ընտանիքներին տրվող աջակցության նախագծին, ավելին` արդեն շրջանառում են «գերիների հարցը շուտ լուծվող չէ» թեզը և սրբապղծորեն քարոզչական դաշտ են նետում զինվորին բանակի դեմ հանելու տեխնոլոգիաներ։ Ու այսքանից հետո դեռ կա՞ մարդ, ով կարծում է այս թուրքական պրոյեկտ-իշխանությունը զբաղվելո՞ւ է մեր գերիների հարցով կամ կարո՞ղ է բանակցել ի շահ մեր պետության։

Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է և նոր բանակցող ունենալը: Բանակցող, ով պետական մտածողության կրող է և ազգայինը արժևորող։ Սա է հետագա աղետներից խուսափելու, եղածը փրկելու միակ ճանապարհը: Հակառակ դեպքում չի բացառվում, որ թուրքիան հստակ հաշվարկելով իր ռիսկերը և հիմնվելով այն իրողության վրա, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է մնալ իր խամաճիկների՝ երիտքայլած թրքամետների ձեռքին, ռազմական ագրեսիա դրսևորի ՀՀ նկատմամբ: Հիշեցնեմ, փետրվար 1-ից 12-ը Կարսում լայնածավալ զորավարժություններ են սկսում:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։