Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա

Շվեյցարիայի կոմունաները կողմ են, որ մարտի 7-ին տեղի ունենա նիկաբը արգելելու մասին հանրաքվե: «Այո՝ փարանջայի արգելմանը» ակցիան նախաձեռնել է Զոլոտուրնի կանտոնի Էգերկինգեն քաղաքում գտնվող կոմիտեն, որը սկսել է ժողովրդական կամարտահայտության քարոզարշավ է սկսել, հայտնում է RG-ն՝ հղում անելով 20min.ch պորտալին, հայտնում է News.am-ը:

«Փարանջաներն ու նիկաբները հագուստի սովորական մաս չեն: Դրանք զրկում են կանանց մեր հասարակության հավասար պայմաններում ապրելու իրավունքից»,- ասվում է հատուկ թողարկված «քվեարկության թերթում», որը հանձնաժողովը ցանկանում է ուղարկել հնարավորինս շատ տնային տնտեսությունների: Կայքը նաև պնդում է, որ դեմքը ծածկելը կարող է քողարկել ահաբեկչական մտադրությունը:

Կառավարությունն ու խորհրդարանը նախաձեռնությունն ավելորդ են համարում: «Շվեյցարիայում ծածկված դեմքի հետ կապված խնդիրներ չկան: Ընդհանուր առմամբ, մոտ 20-30 կին է նիկաբ կրում: Իսկ փարանջա ընդհանրապես չի երևում»,- նշել է արդարադատության նախարար Կարին Կելլեր-Զուտերը:

Նրա կարծիքով, սահմանափակումը կհարվածի զբոսաշրջությանը: Ավելին, կանտոնները գործողությունների ազատություն ունեն: Օրինակ՝ Սբ. Գալենում և Տիչինոյում արդեն իսկ արգելված է հիջաբների օգտագործումը: Հետևաբար, համապետական արգելքի անհրաժեշտություն չկա:

2009 թվականին շվեյցարացիների 60 տոկոսը հանրաքվեում կողմ էր արտահայտվել մինարեթների կառուցումն արգելելու առաջարկին: Վիճակագրության համաձայն, մահմեդականները կազմում են Շվեյցարիայի բնակչության մոտ 5%-ը:

Նախկինում հիջաբի արգելքը մտցվել էր Ֆրանսիայի, Դանիայի և Ավստրիայի կողմից: Պաշտոնապես արգելվում է հասարակական վայրերում այնպիսի գլխաշորեր ու գլխարկներ կրել, որոնք ամբողջությամբ ծածկում են դեմքը: