Ադրբեջանի Մարդու իրավունքների «պաշտպան»-ը սպառնում է ոչնչացնել Հայաստանից Արցախ մեկնող բարձրաստիճան պաշտոնյաներին

Ադրբեջանի Մարդու իրավունքների «պաշտպան» Ահմադ Շահիդովը Թվիթերի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարը կամ Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կրկին անօրինականորեն այցելեն Ղարաբաղ, Ադրբեջանը կարող է օգտվել  իր սուվերեն իրավունքից՝ ոչնչացնել նրանց օդային հարձակման միջոցով»:

Շահիդովի երկրորդ թվիթը՝․

«Փետրվարին Ղարաբաղում կարճաժամկետ ռազմական գործողություններն անխուսափելի կլինեն, քանի որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները»:

Նշենք, որ առաջին գրառումը Շահիդովն արդեն հեռացրել է։ Երկրորդը՝ ստորև։