ԵԱՏՄ երկրներում դեղերի գրանցումն իրականացվում է միատեսակ կանոնների և ընթացակարգերի համաձայն. Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ երկրների ջանքերի արդյունավետ համակարգման անհրաժեշտությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Համավարակի պայմաններում անհրաժեշտ է արդյունավետ համակարգել ԵԱՏՄ երկրների ջանքերն, այդ թվում՝ դեղորայքի շրջանառության ոլորտում»,- ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն նախագծերի իրականացման վերաբերյալ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետություններում բոլոր դեղերի գրանցումն իրականացվում է միատեսակ կանոնների և ընթացակարգերի համաձայն, ինչը չափազանց կարևոր է:

«Մենք պետք է արդյունավետ համակարգենք մեր քաղաքացիների առողջությանն ու կյանքի պաշտպանությանը ուղղված ջանքերը», – նշել է ՌԴ նախագահը: