«Սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է». փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր՝ հունվարի 19-ին, Նկարիչների միությունում տհաճ իրավիճակում է հայտնվել։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի ժամանակ, երբ լրագրողը փորձել է փոխնախարարից հարցազրույց վերցնել, մշակույթի ոլորտից մի կին է մոտեցել է եւ սկսել վիրավորել։

«Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչեք։ Սա Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը եւ հարցազրույց չեմ վերցնի»,- դիմելով լրագրողին ասել է կինը, ապա ներողություն խնդրել հարցազրույցն ընդհատելու համար ու հեռացել։