Տուգանային միավորների համակարգի կիրառումը հետաձգվեց մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը

ԱԺ նիստում Ճանապարհային ոստիկանների  կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգվեց մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։

Մինչ այդ տուգանային միավորը վարորդից հանվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումների պարագայում: