Իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը․ Աբրահամյան

Իմ տպավորությամբ, իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը։

Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների։

Իշխանության համար կա դրված միայն մեկ խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական և ազգային շահերին։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։