ՆՈՐԻՑ ԱՌԱՆՑ Ա1+-ի

Պարզվեց, որ Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովի անցկացրած «անաչառ» մրցույթի արդյունքներով Ա1+ հեռուստաընկերությունը հերթական անգամ զրկվել է լիցենզիայից։ Կարելի՞ է, արդյոք ենթադրել, որ «նախկին հանցավոր» ռեժիմի ժամանակ, նույն հանձնաժողովը նույնպես «արդարացի» որոշում էր կայացրել։ Չէ՞ որ այժմ մենք ապրում ենք «ժողովրդավարական» ժամանակներում։ Եվ  չէ՞ որ այսօրվա «ժողովրդի վարչապետը» ընտանյոք հանդերձ մասնակցում էր Ա1+-ի փակման բողոքի ցույցերին, ընդդեմ «հակաժողովրդական» իշխանությունների։

Իսկ գուցե,  այսօրվա իշխանությունը նույնպե՞ս սարսափում է անաչառ լրատվությունից։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից