Պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում աչքի ընկածներին հանձնվել է պատվոգրեր

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին: