Թուրքիան խոսել է Աղդամում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին

Ռուսաստանից և Թուրքիայից ժամանած 60 զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում՝ հրադադարի ռեժիմի վերաբերյալ համատեղ դիտարկման կենտրոնում, «ՌԻԱ Նովոստի»-ի՝ տեղեկացմամբ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը. դա Ադրբեջանի Աղդամի շրջանն է: Բեռնարկղերն արդեն եկել են, շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են մեկնել այնտեղ»,- ասել է նա։

Նա ավելացրել է, որ դա կլինի փոքր դիտակայան, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել:

«Եթե ապագայում անհրաժեշտություն առաջանա, մենք համաձայնության կգանք Ադրբեջանի հետ և միշտ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք», – հավելել է թուրք նախարարը: