ՌԴ-ում կորոնավիրուսի գրեթե 1500 մուտացիա է հայտնաբերվել. «Ռոսպոտրեբնադզոր»

Կորոնավիրուսի գրեթե 1,5 հազար մուտացիաներ է հայտնաբերվել Ռուսաստանում: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այդ մասին  հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք տեսնում ենք բոլոր մուտացիաները… Այսօրվա դրությամբ այնտեղ գտել ենք գրեթե 1,5 հազար (կորոնավիրուսի) մուտացիա»,- պատմել է Աննա Պոպովան Գայդարյան համաժողովի շրջանակներում:

Մուտացիան, գերատեսչության ղեկավարի խոսքով, բացարձակ բնական գործընթաց է, «այլապես վիրուսները չեն ապրի»: