«Իմ քայլը» լքողներին մեղադրողները թող հիշեն՝ ում շնորհիվ Փաշինյանը դարձավ պատգամավոր և ում ուսապարկն էր

Եթե  վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ եղել են, սկսած 1995 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրություններն ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Մի քանի խնդիրներ կան, որոնք բարդացնում են ընտրությունների անցակցումը, և հարցեր կան, որոնց պատասխանները մինչև մենք չիմանանք, չենք կարող պատասխանել հարցին՝ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Մասնավորապես, արտահերթ ընտրություններ ասելով ե՞րբ նկատի ունեն, փետրվարի վերջից մարտի սկի՞զբ, հունիս-հուլիսի՞ն, թե՞ նոյեմբեր-դեկտեմբերին։ Երեքն էլ արտահերթ են, բայց տարբեր ժամանակներում են և տարբեր արդյունքներ կտան։ Երկրորդ, արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ վարչապետը և այս կառավարությունն է մնո՞ւմ են, թե՞ փոխվում։ Այդ հարցի պատասխանը չունենք։ Եթե վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ անցել են Հայաստանում սկսած 1995 թվականից մինեչև 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրությունները ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Մյուս հարցը՝ վարչապետը հեռանում է, բայց կառավարությունը շարունակո՞ւմ է իմքայլականների կողմից նշանակված ժամանակավոր կազմով և իմքայլական վարչապետի կողմից, թե՞ ոչ, նա ի՞նչ վերաբերմունք կդրսևորի արտահերթ ընտրությունների նկատմամբ, առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, հաջորդ հարցը՝ եթե ձևավորվում է չեզոք մի կառավարություն ո՛չ «Իմ քայլից», ո՛չ Հայրենիքի փրկության շարժումից, լինում է չեզոք վարչապետ, որն ընդամենը անցկացնում է ընտրություններ, դա կախված է արդեն առաջին հարցից՝ ո՞ր ժամանակահատվածում է անցկացնում։ Հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք՝ իսկ միգուցե Հայրենիքի փրկության շարժմանը հաջողվում է ձևավորել կառավարություն և վարչապետ նշանակել Վազգեն Մանուկյանին, դա լրիվ ուրիշ արդյունք է ապահովում։ Այսինքն, կախված այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանից՝ դժվարությամբ կարող ենք ասել՝ կլինի՞, թե՞ ոչ, որովհետև մի խնդիր էլ կա՝ Ռուսաստանի վերաբերմունքը, և Արևմուտքի վերաբերմունքը։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանում բավականին ուժեղացել է, բայց նաև Արևմուտքն էլ այնքան էլ անտարբեր կարող է չլինել ընտրական գործընթացի նկատմամբ և իր վերաբերմունքը դրսևորի այն օրինական ճանաչելու կամ չճանաչելու գործընթացում, նաև թե քաղաքական ինչ ուժեր են մասնակցում։ Մի հարց էլ կա, որի պատասխանը պետք է ստանանք․ իսկ եթե վարչապետը և իշխող քաղաքական թիմը որոշում են արտահերթ ընտրությունների գնալ, արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժումը ամբողջությամբ համաձայնում է դրան և մասնակցում է ընտրություններին, թե՞ պառակտվում է՝ մի մասը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, մի մասը բոյկոտում է։ Բոյկոտելը լինում է պասիվ՝ ասելով՝ մի գնացեք ընտրությունների, թե ընտրատեղամասերն են շրջափակում, խափանում ընտրական գործընթացը։ Մինչև այս հարցերի պատասխանները չիմանանք, չենք կարող ասել՝ տեղի կունենան արտահերթ ընտրություններ և ինչ պայմաններում։ Առավել ևս, որ մասնագետները նշում են, որ սոցիալ-տնտեսական վիճակը ավելի է վատանալու, և դա փետրվար-մարտին կարող է բերել սոցիալական բավականին մեծ լարվածության։ Այսինքն, ոչ միայն բարդ է ասել՝ արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, այլև թե ինչ արդյունք դրանք կունենան», նշել է քաղտեխնոլոգը։