Սիրիայի քրդերը «վերակենդանանում են» Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման շնորհիվ

Աշխարհը չի սպասում հայերին և Հայաստանին. աշխարհը չի մտածում մեր մասին, և աշխարհը առաջ է գնում պատմության պարույրով: Դավաճանների իշխանությունը մեզ և մեր հանրապետությունը դատապարտել է ենթակա տարածքի դերին, որի ապագան որոշելու են օտարերկրացիները: Մինչդեռ աշխարհը փոխվում է, բայց՝ առանց մեզ, մենք մոռացության խոր անդունդում ենք: 2021 թ. հունվարի 10-ին Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (SOHR) հասարակական կազմակերպության աղբյուրները հանկարծակի հայտնել են Իդլիբի դեէսկալացման գոտում մարտերի վերսկսման մասին, որի ընթացքում սիրիական բանակը և աշխարհազորայինները գնդակոծել են թուրքամետ ահաբեկիչների դիրքերը Էլ- Ֆաթերահ, Կանզաֆրա, Սֆուհենի, Բայանին շրջաններում՝ Իդլիբի հարավային ծայրամասում, ինչպես նաև Կուլաիդինում, Ալ-Անկավիում՝ Համա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Սահլ ալ-Գաբայում: Իսկ թուրքամետ ահաբեկիչների խմբերը մի քանի հրթիռներ են արձակել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Ջեբել ալ-Զավիայում և Ալ-Գաբ հովտում: Դա հետևանք է այն փաստի, որ հոկտեմբերի վերջին ահաբեկիչները փորձել են հարձակվել սիրիական բանակի և ռուսական բազայի (արդեն դեկտեմբերին) վրա՝ Էլ-Քամիշլ՝ հայերի և քրդերի համատեղ բնակության քաղաքում:

Եվ հունվարի 11-ին, ինչպես հայտնում է նույն SOHR-ը, սիրիական բանակը և աշխարհազորայինները վաղ առավոտյան կառավարական զորքերի և իսլամիստ-գրոհայինների խմբավորումների շփման գծում՝ Համա նահանգի հյուսիս-արևմուտքում՝ Սահլ ալ-Գաբայի Ալ-Անկավի թաղամասերում, ներթափանցել են թուրքամետ «Ազգային-ազատագրական ճակատի» կազմում գործող «Ջեյշ ան-Նասր» խմբավորման դիրքեր։ Ոչնչացվել է «Ջեյշ ան-Նասր»-ից 11 ահաբեկիչ: Ակնկալվում է, որ խմբավորման զոհերը կավելանան, քանի որ նրա անդամներից շատերը լուրջ և ծանր վերքեր են ստացել, նշում է SOHR-ը: Դժվար է ասել, թե ինչ կլինի հետո, բայց մենք տեսնում ենք, որ Արցախում Թուրքիայի հաջողությունից հետո, որը երաշխավորվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Երևանի և Ստեփանակերտի դավաճանների կողմից, այժմ Հյուսիսային Սիրիայում նույն Ռուսաստանը Իրանի և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ միասին գնում է Անկարայի համար «գլուխկոտրուկ» ստեղծելու ուղով:

Թուրքիայի համար իրավիճակը սպառնալի է ոչ միայն Իդլիբում, այլև Էլ-Քամիշլիում և Սիրիա-իրաքյան սահմանին: Շրջանում տեղակայված ռուսական հենակետի վրա հարձակումից հետո ռուս զինվորականները դեկտեմբերի վերջին օժանդակ ուժեր են տեղակայել Էլ-Քամիշլիի միջազգային օդանավակայանի իրենց բազայում: Տեղական աղբյուրների համաձայն՝ օդանավակայան են ժամանել ավելի քան 20 ռազմական բեռնատարներ և զրահափոխադրիչներ՝ նյութատեխնիկական միջոցներով, զինամթերքով և անձնակազմով: Թուրքական զորքերի և նրանց հետ կապված այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» (SNA) «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբա-քրդական դաշինքի հետ շարունակական բախումների ֆոնին (դրա կազմում առաջատար դերը խաղում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» -YPG) Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքի ուղղությամբ ռուսական զորքերը ավելի վաղ ավտոշարասյուն էին ուղարկել հարևան Հասեկե նահանգ և լրակազմ էին հասցրել Թել Թամար և Էլ-Քամիշլի նահանգների իրենց բազաներին։

Անցած շաբաթվա վերջին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մալիքիա շրջանում՝ նավթի հանքավայրերից և Թուրքիայի սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Էլ-Քամիշլի քաղաքը և «Սեմալկա» սահմանային անցակետը կապող մայրուղու մոտակայքում, տեղակայվել էր Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկ: Մայրուղին ԱՄՆ-ի ուժերի կողմից օգտագործում է որպես մատակարարման գիծ՝ Սիրիայից Իրաքի իրենց բազաներ և հակառակը՝ ռազմական և նյութատեխնիկական համալրում ուղարկելու նպատակով, գրում է հունվարի 11-ին «Asharq Al-Awsat» պանարաբական թերթը (գլխավոր գրասենյակ՝ Լոնդոն): Յոթ զրահամեքենաներ և տասնյակ ռուս զինվորականներ դիրք են գրավել Հասեկե նահանգի Դերիք քաղաքից հյուսիս գտնվող Այն Դուվար գյուղի կամրջի մոտ: Պարեկն ուղեկցվում էր չորս ռուսական ուղղաթիռների կողմից: Տեղի աղբյուրը հայտնել է, որ տեղակայումը շարունակվել է մինչև հունվարի 10-ի առավոտ, որից հետո ռուս զինվորականները կվերադառնան Էլ-Քամիշլիի իր բազաներ: Տեղակայման պատճառները չեն բացահայտվել:

Ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը տեղի քրդերի «լեզուները բացեց»։ Եփրատից արևելք գտնվող Սիրիայի քրդերի տարածաշրջանային վարչության փոխնախագահ Բադրան Ջիան ասել է, որ Ռուսաստանի գործողություններն ու տեղակայումը տարածքում ուղղված են «նավթային ռեսուրսների վերահսկմանը»: «Ռուսական զորքերը ձգտում են վերջ դնել կոալիցիոն ուժերի և ԱՄՆ-ի ներկայությանն այդ տարածքում: Մեր գյուղերը ասպարեզ են դարձել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաշիվների մաքրման համար,- հայտարարել է նա:- Ռուսաստանը նախատեսում է վերականգնել Ասադի կողմնակից ուժերի վերահսկողությունը սիրիական բոլոր տարածքների վրա»: Ըստ Ջիայի խոսքերի՝ «այժմ ուշադրության կենտրոնում են ամերիկյան նոր վարչակազմը (Ջո Բայդենի) և այն դիրքորոշումը, որը նա կզբաղեցնի Սիրիայի նկատմամբ»: Ջիան լռել է Թուրքիայի մասին, բայց պարզ է, որ թուրքերը, որպես Սիրիայում ԱՄՆ-ի ամենաակտիվ մեղսակիցներ, նույնպես ստիպված կլինեն վերագնահատել իրենց գործողությունները Սիրիայում…

Սերգեյ Շաքարյանց