ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կոչ կանի Փենսին՝ հեռացնել Թրամփին իշխանությունից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը փոխնախագահ Մայք Փենսին կոչ կանի հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից: Այս մասին հայտարարել է Պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովստին»:

«Վաղն առավոտյան մեծամասնության (Ներկայացուցիչների պալատի)  ղեկավար Սթենի Հոյերը կպահանջի միաձայն ընդունել պատգամավոր Ջեյմի Ռասկինի բանաձևը: Այս բանաձևը կոչ է անում փոխնախագահին գումարել և մոբիլիզացնել կաբինետը` 25-րդ փոփոխությունն ակտիվացնելու և հայտարարելու համար, որ նախագահն ի վիճակի չէ կատարել  իր պաշտոնական պարտականությունները: Որից հետո փոխնախագահը անմիջապես կստանձնի նախագահի պարտականությունները»,- ասվում է Փելոսիի հայտարարության մեջ:

Տեքստում նշվում է, որ եթե միաձայն որոշում չընդունվի, հաջորդ օրը օրենսդրական փաստաթուղթը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին: «Մենք կոչ ենք անում փոխնախագահին պատասխանել 24 ժամում: Դրանից հետո մենք իմպիչմենտի փաստաթուղթը կներկայացնենք լիագումար քվեարկությանը», – հայտարարել է Պալատի խոսնակը:

Հունվարի 6-ին Թրամփը, Վաշինգտոնում կայացած հանրահավաքի ժամանակ, հորդորել էր աջակիցներին գնալ Կապիտոլիում՝ «օգնելու թույլ հանրապետականներին» բողոքարկել ընտրությունների արդյունքները: Թրամփի կողմնակիցների ամբոխը պաշարել էր ԱՄՆ Կապիտոլիումը, ներխուժել էր շենք և ընդհատել էր Կոնգրեսի համատեղ նիստը, որտեղ նրանք հաստատում էին Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հինգ մարդ զոհվել էր: Կոնգրեսի դեմոկրատները մտադիր են իմպիչմենտի ենթարկել Թրամփին Ներկայացուցիչների պալատում՝ բռնություն հրահրելու և անկարգությունների մեղադրանքով: