Ճանապարհին կկանգնի ռուս խաղաղապահը, ճանապարհի վերևի հատվածում իր ծառայությունը կկատարի մեր սահմանապահ զորքը

Երեկ լրացավ Շուռնուխ համայնքում թշնամու կողմից վիճելի որակված  12 տների բնակիչներին տրված վերջնաժամկետը:

168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեԼ է. «Երեկ վերջինը ես դուրս եկա թաղամասից, այնտեղ մնացին ռուս խաղաղապահները, մեր սահմանապահ տղաները,  ու այսօր ժամը 12-ին այդտեղից արդեն  իրենք էլ դուրս կգան ու արդեն ճանապարհի վերևի հատվածում կկանգնեն:

Այսինքն՝ ճանապարհին կկանգնի ռուս խաղաղապահը, ճանապարհի վերևի հատվածում իր ծառայությունը կկատարի մեր սահմանապահ զորքը»: