Սյունիքի Շուռնուխ գյուղում արդեն երևում է ադրբեջանական դրոշ և ադրբեջանցի զինվորականներ են շրջում

Սյունիքի Շուռնուխ գյուղում արդեն երևում է ադրբեջանական դրոշ, իսկ ադրբեջանցի զինվորականները շրջում են գյուղի` իրենց հանձնված տարածքում: «Փաստինֆո»-ի տրամադրության տակ գտնվող տեսանյութում` Շուռնուխի` ադրբեջանցիների հսկողության տակ անցած հատվածն է:

Հիշեցնենք, Փաշինյանի ու Ալիևի բանավոր ըմբռնման հիման վրա առայժմ միայն Սյունիքում նոր սահամններ են գծվում, որի արդյունքում նաև հայկական Շուռնուխ գյուղի մի մասն անցել է ադրբեջանական հսկողության ներքո: 12 տուն անցել է Ադրբեջանին, և բնակիչներն ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից: Սահմանն անցնում է մայրուղով ու հունվարի 5-ից ճանապարհի մյուս կողմում անգամ անասունն անցնելու իրավունք չունի: