2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 4

Սկիզբը` այստեղ

 

«Երևի ուզում ես ասել նեռ-2-ը, քանի որ նեռը վաղուց է եկել իշխանության…», «Հայաստանում նեռը արդեն երեք ու կես տարի է իշխում է արդեն», «Նեռը հենց Հայաստանից պիտի սկսեր իրա արշավը», «Հայաստանում վաղուց է եկել». Սրանք հոդվածի արդեն հրապարակված մասերի կապակցությամբ ընկերներիցս և այլ ընթերցողներից հրապարակային և ոչ հրապարակային կերպով ստացված արձագանքներից են, իմաստային առումով` նույնական:

Ուշագրավ է, որ բազմաթիվ ընթերցողներ են այս կարծիքի, և միանգամայն հասկանալի է, թե ում մասին է խոսքը: Բայց, հարգելիներս, նա ընդամենը նեռիկ է, բազմաթիվ նեռիկներից ընդամենը մեկը, որի նման բազմաթիվ չարագործների է աշխարհը տեսել, տեսնում է նաև այժմ ու կտեսնի նաև առաջիկայում, իսկ բուն Նեռը դեռ իշխանության չի եկել կամ չի փորձել գալ… Նա նույնիսկ ասպարեզ չի եկել, չի բացահայտվել:

Երևացող ու չերևացող այս ամբողջ պատերազմը, որն, առայժմ առանց մահաբեր զենքերի կիրառման, վարվում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի դեմ, և այն պատերազմը, որը զենքերի, ռազմական տեխնիկայի կիրառմամբ նախապատրաստվում է Ռուսաստանի ու, թերևս, Իրանի դեմ, ունի մեկ հիմնական նպատակ` ճանապարհին եղած խոչընդոտները վերացնելով կամ հաղթահարելով, հասնել միաբևեռ աշխարհակարգի արտաքուստ ԱՄՆ-ի, իսկ իրականում այդ պետությունը հիմնած ու նրա ետևում կանգնած համաշխարհային ջհուդամասոնական ուժերի ղեկավարությամբ, ապա ապահովել Նեռի իշխանության գալը որպես Համաշխարհային կառավարության ղեկավար, համաշխարհային կառավարիչ:

Ինչպես արդեն նշել ենք, Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանն այլ երկրների հետ կապված ագրեսիվ պլաններ չունի, իսկ իր տարածքում, Ուկրաինայի հետ սահմանների մոտ զորքերի տեղաշարժը ներքին խնդիր է։ Միաժամանակ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության մեծացմանը։

Չնայած վերոնշյալին, արևմտյան երկրների ղեկավարները, եվրոպական կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան չինովնիկներ, ձևականորեն անկախ, բայց հայտնի ուժերին ծառայող ԶԼՄ-ներ նախ կեղծ տեղեկություններ հրապարակեցին, թե Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, ապա կոչ արեցին չգնալ այդ քայլին և զգուշացրեցին «ռուսական ագրեսիայի» դեպքում արևմտյան պետությունների, եվրոպական կառույցների կողմից ՌԴ-ի դեմ կիրառվելիք խստագույն պատժամիջոցների և նույնիսկ ռազմական հետևանքների մասին։

Այս վատ քողարկված տեղեկատվական, քարոզչական պատերազմի նպատակը մեկն է` Ուկրաինայի կողմից նախապատրաստվող, Դոնբասում նախատեսվող լայնամասշտաբ պատերազմից, այդ պատերազմում ՌԴ-ին ներքաշելուց և պատերազմը շատ արագ ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի վերածելուց առաջ, համաշխարհային հանրության, ներառյալ ՌԴ բնակչության մի հատվածի մոտ այն տպավորությունը ձևավորել, որ եթե պատերազմ բռնկվի, ուրեմն դրա նախաձեռնողը, ագրեսորը և հետևանքների համար թե դրսում, թե ներսում (ՌԴ-ում) պատասխանատվությունը կրողը Ռուսաստանն է լինելու:

Մյուս կարևոր իրողությունը, որի վրա հարկ է ուշադրություն դարձնել, հետևյալն է. Ռուսաստանի դեմ հանդես են գալիս, նրան Ուկրաինայի տարածքների բռնազավթման ու նրա դեմ «նոր ագրեսիա»-ի նախապատրաստման մեջ մեղադրում Ուկրաինան, Լեհաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք պետություններ (Ղրիմի հարցում նաև` Թուրքիան) և եվրոպական կառույցներ` նպատսկ ունենալով ստեղծել «ձայն բազմաց»-ի տպավորություն: Տպավորությունը նրա, որ եթե այդքան պետություններ, կազմակերպություններ նույն բանն են ասում, ուրեմն ճիշտն իրենք են, սխալը` Ռուսաստանը, ուրեմն իրենք են ճշմարտությունն արտահայտողը, իսկ ստողը` Ռուսաստանը: Մինչդեռ իրականում այդ ողջ քարոզչությունն ու քաղաքականությունը թելադրվում ու համակարգվում է միայն մեկ պետության` ԱՄՆ-ի (Քիփլինգի «Մաուգլի» ստեղծագործությունից հայտնի Շեյխանի) կողմից, իսկ մնացածները նրա կամարտահայտիչներն ու կամակատարներն են:

Ահավասիկ… ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի առնչությամբ նշված պետությունների մոտեցումների համակարգումը և Ռուսաստանի կողմից «հետագա ագրեսիայի»‰ դեպքում համատեղ պատասխանը։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի` երեկ տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ագրեսիան կանխելու համար շարունակական համակարգման կարևորությունը և վերահաստատել են դաշնակիցների և գործընկերների միջև կոնսենսուսի առկայությունը` նման գործողությունների դեպքում Ռուսաստանին համատարած հետևանքներն ու լուրջ վնասն ապահովելու համար»,- նշված է հայտարարության շարադրանքում։

Ի պատասխան Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին արևմտյան երկրների և Ուկրաինայի` վերջին շրջանում հաճախացած մեղադրանքների, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է  դատարկ, անհիմն է և լարվածության սրացման նպատակ հետապնդող։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում, միաժամանակ հասկացրել է, թե ինչ նպատակ ունեն այդ հայտարարությունները, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամն ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան