Պաշտոնական Անկարան կրկին նախապայմաններ է նշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում․ Աբովյան

Իսկ հիմա լուրջ…հիշում՞եք, թե ինչպես այս իշխանությունները մեզ բոլորիս անգրագետ «ժի տեղ դնելով»՜ համոզում էին ,որ Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ տեղի ունեցող գործընթացները տեղի են ունենալու առանց նախապայմանների։

Եվ դա այն պարագայում, երբ թուրքերը արդեն ուղակի հոգնել են հայկական կողմին իրենց նախապայմանները հիշեցնելով։

Ես իհարկե հասկանում եմ, որ թրքահաճո սուտը և ադրբեջանամետ կեղծիքը այս իշխանության ամենա <<սիրված>> գործիքն է,սակայն նույնիսկ այդ պարագայում ախր մարդկանց <<հիմարի>> տեղ դնելը սահման պետք է ունենա։

Եվ այսպես, պաշտոնական Անկարան կրկին նախապայմաններ է նշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Էրդողանը հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի քանի սկզբունքային տեսակետներին՝ Ադրբեջանի դրական վերաբերմունքը հայ֊թուրքական մերձեցման գործընթացին, <<1915 թվականին առնչվող>> արխիվների բացումը, Հայոց Ցեղասպանության թեման քաղաքական ամբիոններից և ՀՀ դիվանագիտական օրակարգից հանելը և այն պատմաբաններին թողնելը, Հայաստանի տարածքով ճանապարհ/միջանցք տրամադրելը Թուրքիա+Ադրբեջան ցամաքային կապի համար,Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը,Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների ընդունումը,որպես վերջնական և այլն ։

«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը կարող է տեղի ունենալ միայն այն պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր հարձակողական և էքսպանսիոնիստական քաղաքականությունից»,- ասել է Չելիքը։

Նշենք, որ Չելիքը, խոսելով արխիվների բացման և պատմաբանների քննարկումներին տրամադրելու մասին, նկատի ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Հիմա ով՞ է ում խաբում,դու՞ք ժողովրդին ,թե թուրքերը ձե՞զ։

Թե դուք թուրքերի հետ միասին մեզ բոլորի՞ս։

հհնն՞՞՞

Կրնկեմ ևս մեկ անգամ։

Այս պայմաններում թուրքերի հետ հարաբերությունների շինծու <<բարելավումը>> կհանդիսանա Հայաստանի Հանրապետության,ՀՀ քաղաքացիների,հայ ժողովրդի կենսական շահերի հերթական դավաճանության դրսևորում և կբերի մեզ համար լրջագույն անվտանգային խնդիրների+կբերի հայկական Սփյուռքի և Հայաստանի միջև լրջագույն խնդիրների։

Դե բարոյական կատեգորիաների մասին էլ չեմ խոսում,քանզի մեկուկես միլիոն Սուրբ հայոց նահատակների արյունը այս <<ժողովրդի>> իշխանությունները պարզապես նետելու են թուրքերի կեղտոտ բերանը ։

Հ.Գ

Իսկ սա ՀՀ իշխանությունների «կոշտ» արձագանքը թուրքերի նախապահմաններին։

Էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով` միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն:Այսինքն թուրքական ապրանքները առանց որևէ խոչընդոտների ՜ հունվարի մեկից ազատ ներմուծելու են Հայաստան։

Հ.Գ.Գ

Երբ ադրբեջանամետ և թրքահաճո «խաղաղության դարաշրջանի» բացման շրջանակներում վաճարումես քո Երկրի և Ազգի կենսական շահերը, պատիվը ,հիշողությունը ,արժանապատվությունը թուրքերին՛ ակնկալելով դրա դիմաց անվտանգություն և բարեկեցություն, ապա անխուսափելի զրկվելու ես ամեն ինչից չստանալով փոխարենը ՈՉԻՆՉ։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։