Իրանը Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ այսօր կայացած կառավարության նիստում, Սահմանադրության 138-րդ հոդվածի հիմամբ, կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Կապան քաղաքում հյուպատոսարան բացելու ԱԳՆ առաջարկին:

Հատկանշական է, որ վերջերս, Ադրբեջանի բանակը, Հայաստանի հետ տարածքային վեճերի պատճառով, փակել էր Գորիս-Կապան ավտոմայրուղին և իրանցի վարորդներից գումար էր գանձում: Խնդիրը լուծվեց Թեհրանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքում:

Ադրբեջանցիները բեռնատարների իրանցի վարորդներից գանձում էին 130 դոլար տուրք՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Գորիս Կապան ավտոմայրուղու 21 կմ տարածքն անցել է Բաքվի վերահսկողության տակ:

Իրանի կառավարությունը շատ արագ սահմանեց  այլընտրանքային ցամաքային և ծովային ուղիներ, որպեսզի   Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան և ԵԱՏՄ  տարանցումը շարունակվի բնականոն  եղանակով: