Դեռ ինչքան կկառավարի Փաշինյանի կառավարությունը և ում ձեռքով կհեռացվի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրի հետ ամփոփեցինք քաղաքական տարին՝ անդրադառնալով պատերազմին, ընտրություններից հետո վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի վարկանիշին։ Մհեր Ղուշչյանն ասաց, որ մոտավոր հաշվարկներով այսօր Փաշինյանը 30-35 տոկոս վարկանիշ ունի, որը դեռ պահպանվում է իր ակնհայտ ստերի, Հայաստանի բոլոր նահանջներում և կորուստներում նախկիններին մեղադրելու հռետորաբանության շնորհիվ։ Իսկ քանի որ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ տասնյակ տարիներով ատելություն է սերմանվել հանրության շրջանում, այդ ատելության չափաբաժինը թույլ չի տալիս, որպեսզի առողջ բանականությունը հաղթի, և մարդիկ տեսնեն, թե իրականում ով է Հայաստանը տանում կործանման։

Ինչո՞ւ հնարավոր չի լինում մեզանում հեռացնել այս թրքաբարո իշխանություններին, արդյո՞ք միջազգային խաղացողներն են մեր ճակատագիրը որոշողները, և նրանք դեռ սաղմնային շրջանում ճնշում են ցանկացած հնարավոր իշխանափոխություն։ Ըստ հասարակական գործչի՝ որևէ պետության այս պահին ձեռնտու չէ, որ Փաշինյանը հեռացվի վարչապետի աթոռից, քանի որ իր ստանձնած ազգադավ առաքելությունը պետք  է ավարտին հասցնի։ Ո՞վ ավելի լավ կանի դա, եթե ոչ այս վաճառված, անդեմ կամակատարը։ Միջազգային խաղացողներին պետական շահը պաշտպանող ղեկավար պետք չէ, որը պահանջներ կներկայացնի և կտապալի ընթացիկ ծրագրերը։

Մհեր Ղուշչյանն անդրադարձավ նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի և ընդհանրապես հայտնի այլախոհ գործիչների ձերբակալություններին՝ ասելով, որ հանրությունը հանդուրժում է քաղաքական բռնաճնշումները, թույլ տալիս, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, և դրանով իսկ ստորագրում է իր կործանումը, քանի որ հենց այդ մարդիկ պետք է կասեցնեն Հայաստանում թուրքական ծրագրերի իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյութում