Նոր Տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ

«Մոտենում է Նոր Տարին։ Եվ ի՞նչ, Նոր Տարվա նախաշեմին, դատավոր գնվածը (Գնել չգիտեմինչյան), կատարելով վերադասի ցուցումը (վարչապետ-Ջհանգիրյան), «որոշում» է, որ Առուշ Առուշանյանը պետք  է մնա կալանքի տակ։

Այպիսով, Նոր Տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան և ուրիշներ։

Անհարգելի քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելո՞ւ եք Ամանորը, խիղճներդ հանգիստ,թքած ունենալով, որ խեղում եք այլոց ճակատագրերը։

Հարամ լինի ձեր Նոր Տարին»։

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։