Պուտինը ԱՊՀ-ի ստեղծումն արդարացված քայլ է անվանել

Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծումն արդարացված էր, հայտարարել է Վլադիմիր Պուտինը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ վերջին տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարդինալ փոփոխություններ, սակայն ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր հաստատված կապերն օգնում են ԱՊՀ անդամ երկրներին անցնել դժվար փուլերով ավելի լավ, քան մյուս երկրները։

«Մենք Ռուսաստանում աջակցել և մտադիր ենք ապագայում ևս աջակցել այդ հարաբերությունները: Բայց հիմնական թեմաներից մեկը, որի համար մենք հավաքվել ենք և որը պահանջում է ավելի խորը քննարկում, մեր ընդհանուր պայքարն է կորոնավիրուսային համաճարակի դեմ»,- հավելել է Պուտինը։