Արցախյան պատերազմին մասնակցած Էրդողանի սիրիացի ահաբեկիչները որոշել են դառնալ «քրիստոնյա եղբայրներ»

Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիացի ահաբեկիչները որոշել են փոխել իրենց մարտավարությունը։ Նրանք այժմ իրենց ներկայացնում են որպես «քրիստոնյա եղբայրներ»՝ չնայած քրիստոնեական աշխարհի դեմ կատարած բազմաթիվ հանցագործություններին։

Մասնավորապես, թուրքամետ «Համզայի դիվիզիայի» հրամանատար Սեյֆ Աբու Բաքրը, որը զինյալներին ուղարկել է Ղարաբաղ պատերազմելու, որտեղ նրանք պղծել և ոչնչացրել են հայկական հուշարձաններն ու խաչքարերը, հրապարակել է Թուրքիայի կողմից օկուպացված Ռաս ալ-Այինում գտնվող իր մարտիկների լուսանկարը, որտեղ, ըստ նրա, իրենք «կրոնական ծես են կազմակերպել իրենց քրիստոնյա եղբայրների հետ»: Այս մասին հայտնում է ամերիկացի լրագրողը Լինդսի Սնելը։