Ռուս խաղաղապահները ամանորյա ակցիա է կազմակերպել Ասկերանի շրջանում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, բարերարների հետ միասին, ամանորյա տոների շրջանակում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում  մեկ օրում միաժամանակ 10-ից ավելի մարդասիրական ակցիաներ են անցկացրել։ Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխաների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբն ամանորյա ակցիա է կազմակերպել Ասկերանի շրջանում՝ Ասկերան քաղաքում։ Հազար յոթ հարյուր երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք է ստացել։ Նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում փոքրիկներին ամանորյա կախարդական ցերեկույթի համար։ Վաղը Ասկերանի շրջանում ամանորյա ակցիաները կշարունակվեն»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Երեխաները և դպրոցների ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին և բարերարներին մարդասիրական օգնության, խաղալիքների և ամանորյա փաթեթների համար։

«Այսօր ռուս խաղաղապահները եկան մեզ մոտ և Ամանորի նվերներ հանձնեցին։ Շնորհակալ ենք նվերների համար և շնորհավոր գալիք Նոր տարի»,- ասել է Ասկերանի դպրոցի աշակերտ Գոռ Աղաբաբյանը։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 բարեգործական միջոցառում և նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ հեռավոր շրջանների շուրջ 8000 երեխաների:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երևան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել ռազմական ինքնաթիռը Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Այնուհետև Երևանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։