Երևանի ավագանին ընտրեց քաղաքապետի առաջին տեղակալին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, շարունակելու է ավագանու իր գործունեությունը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ վաղաժամ լիազորությունները դադարեցրած Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի  հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին, իսկ Գայանե Վարդանյանի մանդատը տրվել է Գառնիկ Վարդանյանին: Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այսօրվա նիստի օրակարգում քաղաքապետի առաջին տեղակալի ընտրության հարցն է:  Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քաղաքապետի առաջին տեղակալի հաստիքում նշանակել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

Քվեարկության արդյունքներով՝ 37 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով Լևոն Հովհաննիսյանն ընտրվեց Երևանքի քաղաքապետի առաջին տեղակալ։