Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքն անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։