Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ. Փաշինյան

Առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչումը որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման դրված չէ Թուրքիայի առջև։

«Ի դեպ, մեր իշխանությունը այդ դիրքորոշումը վերցրել է 1990-ականներից, Հայաստանի ոչ մի իշխանություն չի ասել Թուրիքային՝ այ, կճանաչեք Ցեղասպանությունը, նոր հարաբերություններ կկարգավորենք, նման պահանջ երբևէ չի եղել։ Միջազգային ճանաչման վերաբերյալ մեր կառավարությունն իր հստակ դիրքորոշումն ունի», – ասաց Փաշինյանը։