ՏԱՍՍ-ը հայտնում է Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած ինչ-որ հանդիպման մասին

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի համայնքների ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների ժողովուրդների միջև լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումներին։

Հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ։

Կողմերը պայմանավորվել են 2022 թվականին շարունակել շփումները։