ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը։

«Մենք ողջունում ենք երեկ Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի զինծառայողների փոխանցումը։ Կարեւոր մարդասիրական ժեստ, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է նա Twitter-ում:

Ինչպես վաղ հայտնի է դարձել, դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական տեղամասերից մեկում հայ զինծառայողները բերման են ենթարկել ադրբեջանական զինուժի՝ սահմանը խախտած երկու զինծառայողի:

Դեկտեմբերի 20-ին հումանիտար նկատառումներով եւ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ այս զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։