Ստալինիզմի սողացող վերադարձը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է:

Այսօր առավոտյան ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Փաստաբան Աննա Ծառուկյանի խոսքով. «Սա ոչ միայն ապօրինի ձերբակալություն է, որի հիմքում կա հստակ քաղաքական նպատակադրում, այլև խեղկատակություն է: Սա ոչ իրավաչափ ձերբակալություն է, որը կատարվել է բիրտ ուժի գործադրմամբ»։

Տեղեկացնեմ, որ առավոտյան Գառնիկ Իսագուլյանի բնակարան են ներխուժել դիմակավորված, զինված անձինք, ձերբակալության ողջ ընթացքը կատարվել է այնպես, կարծես ծանր հանցագործի են բացահատել: Այս բեմականացված՝ դիմակավորների շոուն, բնականաբար հոգեբանորեն բացասաբար է անդրադարձել ընտանիքի անդամների վրա:

Ակնհայտ է՝ որ սա քաղաքական ձերբակալություն է, նպատակը՝ լռեցնել հայրենիքի ներկայով ու ապագայով մտահոգ քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանին:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։