Ռուս խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով խաղաղության պահպանման հարցով խնդիրներ են իրականացնում ԼՂ-ում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկման հարցով խնդիրները, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Անցած մեկ ամսվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, առանձին միջադեպերը տեղում լուծվել են համատեղ եռակողմ ջանքերով։

Ռուսական ինժեներա-սակրավորական ստորաբաժանումները ականազերծել են շուրջ 5 հա տեղանք և օբյեկտներ, ինչպես նաև ոչնչացրել մոտ 20 չպայթած զինամթերք։ Դրանից հետո խաղաղապահները շուրջ 30 այց են կատարել՝ ապահովելու գյուղատնտեսական և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների անվտանգությունը։

Հրադադարը ռեժիմը,  իրավիճակը վերահսկելու և սադրիչ գործողությունները կանխելու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 66 անգամ պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ողջ երկայնքով։ 400-ից ավելի ուխտավորների խաղաղապահներն ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր։

Ապահովվել է Ադրբեջանի 73 ավտոշարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով։

Խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները որակյալ օգնություն են ցուցաբերել տեղի ավելի քան 1000 բնակիչների։

Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ 11 մարդասիրական ակցիա են իրականացրել ներքին տեղահանվածներին և կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։ Շուրջ 3 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սոկոլովը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորս շարասյուններ՝ երկուսը հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2 326,6 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելուն ուղղված ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,-հավելել է Սոկոլովը։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների։