Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

Հունվար-հոկտեմբերին ՋԷԿ-երի արտադրությունն ավելացել է 5.6%-ով, ՀԷԿ-ը՝ 25.2%-ով

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 163.2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.1%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 10 ամիսներին արտադրել է 1 մլրդ 375.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝  2020թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազելով 36.6%-ով։

Նշված ժամանակահատվածում 41.1%-ով նվազել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1 մլն կՎտ ժամ։ 2020 թվականի հունվար-հոկտեմբերին հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 1.7 մլն կՎտ ժամ։

Ըստ վիճակագրության՝ ՋԷԿ-երի արտադրությունը հունվար-հոկտեմբերին ավելացել է 5.6%-ով և կազմել 2 750.9 մլն կՎտ ժամ, ՀԷԿ-երի արտադրությունը՝  25.2%-ով և կազմել 1 959.3 մլն կՎտ ժամ։

2021թ-ի 10 ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 76.2  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.4 անգամ։