Ինչպես են հայ զինվորները գերեվարում ադրբեջանցի զինծառայողներին (տեսանյութ)

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են հայ զինվորները գերեվարում ադրբեջանցի երկու զինծառայողների։

Ավելի վաղ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանից հյուսիս, Ծղուկ գյուղի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումները գերեվարել են թշնամու երկու զինվոր, որոնք այժմ գտնվում են Երևանում: «Սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 16-ից ի վեր, մեր բանակը սկսում է ուղղել իր մեջքը, և կոշտ հակահարված է սկսում տալ թշնամուն:

Շնորհավորում եմ մեր զինվորականներին, և հույս ու վստահություն հայտնում, որ նրանք այսուհետև ևս իրենց կամքը կպարտադրեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ցանկացած թշնամու: Մեր կողմից էլ կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր քաջարի եղբայրները պատվով իրականացնեն իրենց կարևոր առաքելությունը»,- գրել էր Չալաբյանը՝ կից հրապարակելով նկարը։