Մի քանի թարմ լուրեր մեր շրջապատից, որոնք ավելի կարևոր են, քան անորակ երգի մրցույթը, որը երեկվանից բոլորիդ ուշադրության կենտրոնում է

Մի քանի թարմ լուրեր մեր շրջապատից, որոնք ավելի կարևոր են, քան անորակ երգի մրցույթը, որը երեկվանից բոլորիդ ուշադրության կենտրոնում է։

ԲԱԼԿԱՆՆԵՐ | Թուրքիայի և Հունգարիայի ներքին գործերի նախարարությունների միջև օրերս կնքվել է պայմանագիր, համաձայն որի շուտով թուրք ոստիկանները ծառայություն են իրականացնելու Հունգարիա-Սերբիա և Հունգարիա-Ռումինիա սահմանին։ Թուրքիան շարունակում է մեծ տեմպերով վերանվաճել իր ազդեցությունը Բալկաններում։

ՍԻՐԻԱ | Թուրքիայի ներքին գործերի նախարար Ս. Սոյլուն երեկ ժամանել է Սիրիայի հյուսիսային այն շրջանները, որոնք 2018 թվականից ի վեր գրավված են թուրքական բանակի կողմից։ Հիշեցնեմ, որ համաձայն բոլոր միջազգային փաստաթղթերի այս տարածքները շարունակում են լինել Սիրիայի Արաբական Հանրապետության սուվերեն տարածքը։ Սակայն այս հանգամանքը չի կաշկանդում Թուրքիային, որպեսզի վերջինս ոչ միայն շարունակի նվաճել նոր տարածքներ, այլև գրավված երկրամասերում ստեղծել ամբողջությամբ Թուրքիային ենթակա պետական միավորներ՝ հիմք նախապատրաստելով հետագայում դրանց՝ իր տարածքում ինտեգրելու համար։

Կից լուսանկարում նախարար Սոյլուն հանդիպում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Ալ Ռաի սիրիական քաղաքի թուրք ղեկավարների հետ։ Նրանից աջ, գլուխը կախ անձը Ֆահիմ Իսան է, ով Սիրիայի հյուսիսում գործող «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման հրամանատարն է։ Այդ թվում նաև այս ոճրագործի ջանքերով են անցյալ տարի Սիրիայից Արցախ ուղարկվել վարձկանները, որոնք սպանել են մեր եղբայրներին, գերության տարել ու գրավել մեր հայրենիքը։ Այս և այլ ահաբեկչական խմբավորումներ շարունակում են Թուրքիայի հովանու ներքո իրենց գործունեությունը ողջ Մերձավոր Արևելքում։

Ավելի քանի մեկ տարի է՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունը չի բարձրաձայնում Թուրքիայի կողմից մեր դեմ վարձկան-ահաբեկիչներ ուղարկելու հարցը։ Բնականաբար, դա տեղի չի լինելու նաև սպասվող հայ-թուրքական երկկողմ ու բազմակողմ բանակցություններում։

Սա է մեր իրական շրջապատը և հարևանությունը, ինչպես նաև մեր իրական օրակարգը, որի մասին պետք է մտահոգվել ու մտածել ելքեր։

#խաղաղությանվկաները #հակաՀայաստան #սարդարապատ2

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջից