Քննարկել ենք երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները. ԱԽ քարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղարի ֆեյսբուքյան էջը։

«Հանդիպման ընթացքում Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։ Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։

Հանդիպմանը նաև քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը»,- նշված է հայտարարությունում։